Բարի գալուստ Ragmak.am
«Ռագմակ» պահածոների գործարանի զարգացման պատմությունը սկսվում է 2004 թ-ից: Շնորհիվ մշտապես դինամիկ զարգացման՝ այսօր նա հանդիսանում է սննդի արտադրության առաջատար գործարանններից մեկը, որտեղ արտադրվում է բանջարեղենային և մրգա-հատապտղային արտադրանք: Հիմնական կարևոր դրույթներից մեկը, որի վրա հիմնված է գործարանի աշխատանքը, դա բնական արտադրանքն է. ամեն ինչ պատրաստված է միայն բնական, էկոլոգիապես մաքուր հումքից: Եվ իհարկե, աշխատանքին այսպիսի մոտեցումը՝ աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի հետ համատեղ, թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքների: Գործարանի արտադրանքի հեղինակությունը հիմնվում է հումքի և ժամանակակից տեխնոլոգիաների ավանդական բարձր որակի վրա, որը անվնաս է առողջության, իսկ արտադրությունը՝ շրջակա միջավայրի համար:
Ձեռնարկությունը մասնագիտանում է պահածոների աարտադրության մեջ, որոնք արտադրվում են պետական ստանդարտներին համապատասխան և ըստ հաստատված բաղադրագրերի՝ օգտագործելով որակի բազմաստիճան վերահսկողություն արտադրական պրոցեսի բոլոր փուլերում: Արտադրանքի ամբողջ տեսականին ներկայացված է առևտրի մեծածախ և մանրածախ կետերում և հաջողությամբ մրցակցում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շուկաներում:
Շուշանի և բոխու մարինադներ
Արտադրության համար օգտագործում են բացառապես Հայաստանի լեռնային շրջաններից հավաքված հումքը:
Բամիա մարինացված
Այս մթերքը արտադրվում է միայն մատղաշ բամիայից՝ հավաքված Արարատհան դաշտավայրում: Բամիան հարուստ է աշխաջրերով, հանքային աղերով, սպիտակուցներով և օրգանական թթուներով: Բամիան հարուստ է վիտամիններով, պեկտինով, շաքարով և օսլայով:
Մարինացված լոլիկ
Արտադրության համար օգտագործում են Արարատյան դաշտավայրի արևոտ հողերի թարմ, հատընտիր լոլիկները:
Մուրաբա ազնվամորուց
Արտադրության համար օգտագործվում են հիմնականում վայրի ազնվամորի, որը պարունակում է մինչև 10% շաքար, օրգանական թթուներ և նրանց աղեր, վիտամիններ A, B, C: Անտառային ազնվամորին ունի ջերմիջեցնող հատկություն, որի համար օգտագործում են մրսածության ժամանակ:
Մուրաբա ծիրանից
Արտադրության համար օգտագործում են Արարատյան դաշտավայրի ծիրան: Ծիրանը աճեցվում է Հայաստանում հին ժամանակներից և գրավում է հատուկ տեղ ազգային մշակույթում:
Մուրաբա ընկույզից
Մուրաբան եփում են կանաչ, կաթնամոմային հասունության հասած ընկույզից: Ընկույզի օգտակար հատկությունը հիմնականում շատ յոդի և ալկալոիդների պարունակությունն է:
Մուրաբա թթից
Արտադրությունում օգտագործվում են հասունացած, ամբողջական և մեծ պտուղներ՝ ինչպես սև, այնպես էլ սպիտակ գույնի: Հասած պտուղը պարունակում է մեծ քանակությամբ ռեսֆերատոլ, որը հանդիսանում է ուժեղ բուսական հակաօքսիդանտ:
Պահածոյացված խաղողի տերև
Արտադրությունում օգտագործում են սպիտակ խաղողի մատղաշ տերևներ, որը գտնվում է որթատունկի ծաղկման շրջանում: Նուրբ հյութալի տերևը՝ հավաքված այդ ժամանակ, առանձնանում է հաճելի թթվաշ համով և օգտակարությամբ:
Միշտ թարմ
Միշտ համեղ
Միշտ հասանելի
Մեր արտադրանքները միշտ կզարմացնել Ձեզ իրենց թարմությամբ, իսկ համը կհիշեցնել Ձեզ տնական պահածոների համը: Մեր պահածոները միշտ պատրաստվում են թարմ և էկոլոգիապես մաքուր ապրանքներից:
