ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Ռագմակ»

«Ռագմակ» պահածոների գործարանի զարգացման պատմությունը սկսվում է 2004 թ-ից:  Շնորհիվ մշտապես դինամիկ զարգացման՝ այսօր այն հանդիսանում է սննդի արտադրության առաջատար գործարանններից մեկը, որտեղ արտադրվում է բանջարեղենային և մրգա-հատապտղային արտադրանք: Հիմնական կարևոր դրույթներից մեկը, որի վրա հիմնված է գործարանի աշխատանքը, դա բնական արտադրանքն է. ամեն ինչ պատրաստված է միայն բնական, էկոլոգիապես մաքուր հումքից: Եվ իհարկե, աշխատանքին այսպիսի մոտեցումը՝ աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի հետ համատեղ, թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքների: Գործարանի արտադրանքի հեղինակությունը հիմնվում է հումքի և ժամանակակից տեխնոլոգիաների ավանդական բարձր որակի վրա, որը անվնաս է առողջության, իսկ արտադրությունը՝ շրջակա միջավայրի համար:
Ձեռնարկությունը մասնագիտանում է պահածոների աարտադրության մեջ, որոնք արտադրվում են պետական ստանդարտներին համապատասխան և ըստ հաստատված բաղադրագրերի՝ օգտագործելով որակի բազմաստիճան վերահսկողություն արտադրական պրոցեսի բոլոր փուլերում: Արտադրանքի ամբողջ տեսականին ներկայացված է առևտրի մեծածախ և մանրածախ կետերում և հաջողությամբ մրցակցում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շուկաներում:

 

Առաջարկվող տեսականին այսօր  կազմում է  մուրաբաների, ջեմերի, կոմպոտների, սոուսների, մարինացված բանջարեղենի, և խորտիկային պահածոների ավելի քան  70 տեսակ արտադրանք։ Եվ դա դեռ ամենը չէ:  "Ռագմակ" պահածոների գործարանի աշխատակիցները  և ղեկավարությունը աշխատում են, անընդհատ սպառողին առաջարկելով տարատեսակ նորույթներ և  ցանկանում, որ նույնիսկ ամենախստապահանջ սպառողը գտնի իր քիմքին հարիր արտադրանք։  "Ռագմակ" պահածոների գործարանի յուրաքանչյուր արտադրանքի մեջ կա իր ուրույն համը ։ Գաղտնիքը կայանում է ֆիրմային, յուրահատուկ բաղադրատոմսերի մեջ, որոնք  պահվում են գործարանում տարիներ շարունակ:

  "Ռագմակ" պահածոների գործարանը հավաստագրված է ISO 22000:2018 որակի միջազգային ստանդարտին համապատասխան: 

  • Միշտ թարմ
  • Միշտ համեղ
  • Միշտ հասանելի
Մեր արտադրանքները միշտ կզարմացնել Ձեզ իրենց թարմությամբ, իսկ համը կհիշեցնել Ձեզ տնական պահածոների համը: Մեր պահածոները միշտ պատրաստվում են թարմ և էկոլոգիապես մաքուր ապրանքներից: